կարևոր
2285 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 12:30

«Ռեալ»-ը կհրաժարվի Բեյլից 20 միլիոն եվրոյի դիմաց

«Ռեալ»-ը կհրաժարվի Բեյլից 20 միլիոն եվրոյի դիմաց

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:

Այս մասին գրում է Marca-ն: 30-ամյա Բեյլը ցանկություն ունի մնալու «Ռեալ»-ում, որ շարունակի ստանալ մինչև 2022 թվականը գործող պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Նա «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալ»-ը ֆինանսական խնդիրներ ունի և նպատակադրվել է վաճառել ֆուտբոլիստին իր տրանսֆերային գնից շատ ավելի ցածր գնով:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին անգլիական «Տոտենհեմ»-ից ռեկորդային 101 միլիոն եվրոյի դիմաց: Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 18 խաղի: