կարևոր
729 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-11 12:19

Պլանային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

Պլանային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 09.00-23.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և Օշական /ձախ ափ/ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: