կարևոր
1313 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 11:47

Վրաստանում 64 ագրարային շուկա վերսկսել է աշխատանքը

Վրաստանում 64 ագրարային շուկա վերսկսել է աշխատանքը

Վրաստանում գրանցված 90 ագրարային շուկաներից 64-ն արդեն բացվել է: Սննդամթերքի ազգային գործակալության տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ առկա ագրարային շուկաները գործում են բոլոր շրջաններում, մնացած շուկաները սեզոնային են և աշխատանքը կսկսեն ըստ անհրաժեշտության: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Շուկաների վարչությունը սննդամթերքի ազգային գործակալության խորհրդատվությամբ և վերահսկմամբ դրանք բացելուց առաջ մեծամասշտաբ վերականգնողական աշխատանքներ է իրականացրել:

Գործակալության աշխատակիցները ամենօրյա ռեժիմով վերահսկում են շուկաների աշխատանքը, պաշտպանիչ միջոցների կիրառումը, սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանման աշխատանքներ իրականացնում։