կարևոր
1810 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 11:12

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիտորինգի արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները  ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, համաձայն արձանագրված տվյալների՝ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200-250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: