կարևոր
1222 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 10:47

Վանաձոր-Ալավերդի ճանապարհը միակողմանի փակ է քարաթափման պատճառով

Վանաձոր-Ալավերդի ճանապարհը միակողմանի փակ է քարաթափման պատճառով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի) տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։