կարևոր
767 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-11 10:19

COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 283 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 493 հազար 473 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 367 հազար 638 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 264 հազար 663 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 621:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիան՝ քիչ տարբերությամբ շրջանցելով Իտալիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով ևս Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։

Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որտեղ  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 հազար 688-ի: Մահերի թիվը կազմում է 1915

Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 162 հազար 699, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 123: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 107 հազար 603 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 640 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 22 հազար 520 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198:

Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 8 հազար 688-ի, մահացածներինը՝ 58-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով: Լիբանանում կա 845 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: