Հանրապետության տարածքում մայիսի 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Գիշերը կդիտվի +6, ցերեկը՝ +19, երեկոյան՝ +15 աստիճան տաքություն։