694 դիտում, 2020.05.10 23:32

COVID-2019. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 80 հազարը., Մեծ Բրիտանիայում և Իտալիայում՝ 30 հազարը

COVID-2019. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 80 հազարը., Մեծ Բրիտանիայում և Իտալիայում՝ 30 հազարը

Կորոնավիրուսային հիվանդությունից՝  COVID-19-ից մահվան ամենամեծ ցուցանիշները գրանցվել է ԱՄՆ-ում՝ 80 հազ. 323, Մեծ Բրիտանիայում՝ 31 հազ. 855, և Իտալիայում՝ 30 հազ. 560։

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով մայիսի 10-ի ժամը 21։05-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 մլն 147 հազ. 976-ի, մահացածներինը՝ 281 հազ. 978-ի, բուժվածներինը՝ 1 մլն 463 հազ. 459-ի, ներկայումս հիվանդությունների ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 մլն 402 հազ. 539։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է  1 մլն 352 հազ. 320 մարդ, որից նոր դեպքերը 5 011-ն են, մահացածներինը՝ 80 հազ. 323, մահվան նոր դեպքերինը՝ 286։

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 264 հազ. 663 (1 880 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 26 հազ. 621 մարդ (143 նոր դեպք)։

Երրորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ գրանցված վարակվածների թիվը հասել է 219 հազ. 183-ի (3 923 նոր դեպք), մահերինը՝ 31 հազ, 855-ի (268 նոր դեպք)։

Իտալիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 219 հազ. 70 (802 նոր դեպք) և 30 հազ. 560 (165 նոր դեպք)։

Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, վարակվել է 209 հազ. 688 մարդ (11 հազ. 12 նոր դեպք), և մահացել՝ 1 915 մարդ (88 նոր դեպք)։

Ֆրանսիայում վարակվածները 176 հազ. 658-նն են, մահացել է 26 հազ. 310 մարդ։

Վարակվածների ընդհանուր թիվը Գերմանիայում հասել է 171 հազ. 639-ի (315 նոր դեպք), այստեղ մահացել է 7 549 մարդ։

Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 156 հազ. 604 մարդու (543 նոր դեպք),  մահացել է 10 հազ. 697 մարդ (41 նոր դեպք)։

Թուրքիայում գրանցվել է վարակվելու 138 հազ. 657 դեպք, որից 1 542-ը՝ նոր, մահացել է 3 786 մարդ, որից 47-ը՝ վերջին մեկ օրում, իսկ Իրանում գրանցված վարակների թիվը հասել է 107 հազ. 603-ի (1 383 նոր դեպք), մահերինը՝ 6 640-ի (51 նոր դեպք)։

Կորոնավիրուսի տարածման օջախ համարվող Չինաստանում վարակների ընդհանուր թիվը 82 901 է, որից ընդամենը 14-ն են նոր դեպք, այս երկրում մահացել է 4 633 մարդ, ակտիվ դեպքերի քանակն ընդամենը 148 է։

Վրաստանում վարակվելու գրանցված դեպքերի քանակը կազմում է 635 (9 նոր դեպք), COVID-19-ից մահացել է 10 մարդ, Ադրբեջանում վարակվելու դեպքերը 2 519-ն են (97 նոր դեպք), մահվան դեպքերը՝ 32-ը (1 նոր դեպք)։