կարևոր
2238 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-10 23:13

Սպանություն Արմավիրի մարզում. մահացածը «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերն է

Սպանություն Արմավիրի մարզում. մահացածը «Սովռանո» ՍՊԸ-ի 30-ամյա մենեջերն է

Մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի դին՝ պարանոցի մասում հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված խիծ:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: