Բրիտանական դպրոցները կարող են սկսել աստիճանաբար բացվել հունիսի 1-ից հետո: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՝ հատուկ տեսաուղերձով, որը նվիրված էր կարանտինից դուրս գալու պլանին, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք կարծում ենք,որ արձակուրդից հետո՝ հունիսի 1-ից, կկարողանանք սկսել խանութների վերաբացումը եւ աշակերտներին հնարավորություն տալ վերադառնալ դպրոցներ ՝ սկսած նախապատրաստական, 1-ին եւ 6-րդ դասարաններից»,-նշել է վարչապետը:
Ջոնսոնը նաեւ ընդգծել է, որ բոլոր ծրագրերը նախնական են եւ կախված կլինեն երկրում եւ աշխարհում համաճարակաբանական իրադրությունից: