կարևոր
920 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-10 21:28

Գյումրի քաղաքում ավտոմեքենա է այրվել․դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Գյումրի քաղաքում ավտոմեքենա է այրվել․դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Մայիսի 10-ին` ժամը 13։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սեմյորոչկա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի թիվ 51 հասցեում գտնվող «Սեմյորոչկա» գազալցակայանի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:11-ին: Այրվել են ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և էլեկտրական լարեր՝ մասամբ։