կարևոր
1868 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-10 21:00

Չեխիայի իշխանությունները չեն պատրաստվում երկարացնել արտակարգ դրության ռեժիմը

Չեխիայի իշխանությունները չեն պատրաստվում երկարացնել արտակարգ դրության ռեժիմը

Չեխիայի կառավարությունը չի պատրաստվում երկարաձգել մարտի 12-ից երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հաղորդում է gazeta.ru-ն։

«Ես կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը շարունակելու ոչ մի պատճառ չկա»,-նշել է վարչապետը։

Ավելի վաղ իշխանությունները մինչեւ ապրիլի 30-ը երկարացրել էին արտակարգ դրության ռեժիմը։

Հավելենք, որ Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է գրեթե յոթ հազար մարդ, մահացել է 201-ը։