24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Մայիսի 9-ին` ժամը 22։20-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։ Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Օգնության էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական։ Գետի վարարման պատճառով, սակայն, փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել էին:
Մայիսի 10-ին` ժամը 06:10-ին, աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայրում ավտոմեքենան չի հայտնաբերվել (գետը քշել - տարել է)․ սկսվել են որոնողական աշխատանքներ։