Բելառուսում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 921-ով՝ հասնելով 22 973-ի: Այս մասին հայտնել են հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեկ օրում Բելառուսում մահացել է հինգ մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 131 վարակակիր։
Բելառուսում կորոնավիրուսից ապաքինվել և դուրս է գրվել 6406 վարակակիր։