24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ տպավորվել է Տարաս Գապոնենկոյի «Ստրկատերերը» կտավից, որը նա տեսել է «Սերունդների հիշողությունը. Հայրենական մեծ պատերազմը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Вести-ն։
«Նկարում պատկերված է հիտլերյան բանակի զինվորը, որը պատյանն է դնում ատրճանակը՝ երիտասարդ կնոջ սպանությունից հետո, իսկ կնոջ մարմնի վրա խոնարհվել է փոքրիկ երեխան։ Դա ներթափանցում է հոգու խորքը և առաջացնում արցունքներ»,-ասել է պետության ղեկավարը:
Այդ նկարի հեղինակը Տարաս Գապոնենկոն է ծնունդով Սմոլենսկի նահանգից։ խորհրդային տարիներին դարձել է գեղանկարիչ, իր աշխատանքները նվիրել է, մասնավորապես, բոլշևիկների կուսակցության պատմությանը ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ և դրանից հետո աշխատանքներ էր ստեղծում պատերազմի մասին, որոնցից մեկի համար «ֆաշիստական օկուպանտների արտաքսումից հետո» (գերմանացիների հեռանալուց հետո) 1947 թվականին ստացել է երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակը: Այդ ժամանակ դա խորհրդային քաղաքացիների խրախուսման բարձրագույն ձեւերից մեկն էր։ Հետագայում Գապոնենկոյին շնորհել են ՌԽՖՍՀ-ի եւ ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարչի կոչումները։