2686 դիտում, 2020.05.10 19:23

Սպանել է Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վետերանին և դիմել փախուստի

Սպանել է Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա վետերանին և դիմել փախուստի

Օմսկի շրջանի Թևրիզ գյուղում խոհանոցային դանակով սպանել են Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա մասնակցին։  Ըստ РИА Новости-ի լրատվականի՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։ Բերման ենթարկված կասկածյալը նույն գյուղի բնակիչ է։

 «Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կասկածյալը բերման է ենթարկվել»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Քննության վարկածով ՝ մայիսի 6-ի երեկոյան կասկածյալը հյուր է եկել ծանոթ վետերանին։ Անձնական հակակրանքի պատճառով տղամարդիկ վիճել են, եւ կասկածյալը վետերանին կրծքի շրջանում խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել։ Թոշակառուն տեղում մահացել է, իսկ կասկածյալը դիմել է փախուստի ։