24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Օմսկի շրջանի Թևրիզ գյուղում խոհանոցային դանակով սպանել են Հայրենական մեծ պատերազմի 96-ամյա մասնակցին։ Ըստ РИА Новости-ի լրատվականի՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։ Բերման ենթարկված կասկածյալը նույն գյուղի բնակիչ է։
«Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կասկածյալը բերման է ենթարկվել»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
Քննության վարկածով ՝ մայիսի 6-ի երեկոյան կասկածյալը հյուր է եկել ծանոթ վետերանին։ Անձնական հակակրանքի պատճառով տղամարդիկ վիճել են, եւ կասկածյալը վետերանին կրծքի շրջանում խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել։ Թոշակառուն տեղում մահացել է, իսկ կասկածյալը դիմել է փախուստի ։