23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արցախում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:
Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են»,-նշված է հայտարարությունում։