ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 հազար 621 դեպք: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է՝
1մլն 347 հազար 789 ։ Այս մասին հայտնում են Ջոնս Հոփկինսի համալսարանից։
Մեկ օրում ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 1600 մարդ: Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 78 հազար 794 մարդ։