ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա Ռիչարդ Մակգուայերին, ով մտադրվել էր կարանտինի մեկ շաբաթը Disney-ի փակ այգում անցկացնել։ Ինչպես հաղորդում է Dailystar-ը 42-ամյա տղամարդուն հաջողվել է ներթափանցել Disney Discovery Island։ Ձերբակալվելուց հետո նա նշել է, որ առնվազն երեք օր մնացել է այգում։ Տղամարդը նշել է, որ տեղյակ չի եղել Դիսնեյլենդի փակման մասին։
Մակգուայերը ձերբակալված է։ Նա մեղադրվում է ուրիշի սեփականություն մուտք գործելու մեջ։