կարևոր
2040 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-10 15:40

«Բորուսիա»-ի ֆուտբոլիստները վնասվածք են ստացել մարզումների ժամանակ

«Բորուսիա»-ի ֆուտբոլիստները վնասվածք են ստացել մարզումների ժամանակ

Դորտմունդի «Բորուսիա»-ի երկու ֆուտբոլիստները վնասվածք են ստացել մարզումային առաջին օրերին: Այս մասին գրում է Bild-ը:

Ըստ պարբերականի, դորտմունդյան ակումբի կազմում վնասվածք են ստացել Ակսել Վիտսելը և Էմրե Զանը: Երկու ֆուտբոլիստների մոտ էլ մկանային վնասվածք է: Առաջիկա խաղերի համար հարցականի տակ է «Բորուսիա»-ի ևս երկու ֆուտբոլիստների`Մարկո Ռոյսի և Դան Ակսել Զագադուի մասնակցությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան վերսկսվում է պաշտոնապես: Կորոնավիրուսի պանդեմիայից հետո Գերմանիայի առաջնությունն առաջին է, որ վերսկսվում է: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, որտեղ կմրցեն «Բորուսիա»-ն և «Շալկե»-ն: Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն առաջնությունն ավարտել հունիսին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ին: Թիմերն արդենմեկ շաբաթ է ինչ մարզումներ են անցկացնում: