07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Երկար դադարից հետո առաջին անգամ COVID-19-ի նոր դեպք է հայտնաբերվել կորոնավիրուսային հիվանդության օջախ համարվող Չինական Ուհան քաղաքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով կոմիտեն, հաղորդում է РИА Новости-ն։
Վարակակիրը գտնվում է ծանր վիճակում ։
Հուբեյ նահանգում մեկ օրում գրանցվել է վարակի 17 նոր դեպք, որոնք հիվանդության ախտանշաններ չունեն ։ Ընդհանուր առմամբ, բժիշկների հսկողության տակ մնում 616 վարակակիր։
Համաճարակի բռնկման պահից մինչ օրս Հուբեյում գրանցվել է վարակման 68 129 դեպք (50 334-ը՝ Ուհանում), 63 616 մարդ ապաքինվել է (46 464-ը՝ Ուհանում), 4 512-ը մահացել է (3 869-ը՝ Ուհանում):