կարևոր
1938 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-10 14:58

Ոստիկանները հայտնաբերել են Առողջապահության նախարարի օգնականին պատկանող «Individuum Casting Production» գրասենյակից գողություն կատարողին

 Ոստիկանները հայտնաբերել են Առողջապահության նախարարի օգնականին պատկանող «Individuum Casting Production» գրասենյակից գողություն կատարողին

Մայիսի 9-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արա Հակոբյանին:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինը կասկածվում է մայիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Խանջյան 13 հասցեում գործող «Individuum Casting Production» գրասենյակից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս գողանալու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Արսեն Թորոսյանի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե ողջ դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:
Ինդիվիդումի գրասենյակը գտնվում է չորրորդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել:
Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ՝ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ» :