01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբներն իրենց ֆուտբոլիստներին կթեստավորեն մայիսի 14-ից սկսած: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Բոլոր ակումբների ֆուտբոլիստները և սպասարկող անձնակազմը կթեստավորվի: Արդյունքների մասին թիմերին կտեղեկացնեն 24 ժամի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ:
Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: