25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Ստամբուլի Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը այրել ցանկացող Մ.Ք.–ն ձերբակալվելուց հետո ոստիկանությունում հայտարարել է, թե այրել է դուռը, քանի որ հայերն են կորոնավիրուսը բերել ։ Հաղորդում է NEWS.am լրատվականը, հղում անելով Թուրքական Sozcu–ին։
Հայոց պատրիարքարանի պատասխանատուներն ահազանգել են կատարվածի մասին, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել ոստիկանությունը եւ նահանգապետարանը։ Կարճ ժամանակ անց ձերբակալվել է Մ.Ք. անունով քաղաքացին, ով ընդունել է իր արարքը՝ պատճառաբանելով, որ հայերն են կորոնավիրուսը բերել, որի համար էլ փորձել է այրել եկեղեցու դուռը։