կարևոր
2028 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-10 14:01

Բակո Սահակյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են ԱՀ և ՀՀ խորհրդարանական կապերի ամրապնդման հարցեր

Բակո Սահակյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են ԱՀ և ՀՀ խորհրդարանական կապերի ամրապնդման հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր: