կարևոր
2329 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-10 12:30

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցում մատուցվել է պատարագ Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցում, հանդիսապետությամբ՝  Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի, մատուցվել է պատարագ Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ։ 

351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի և փրկության առիթ:

Եթե Քրիստոսի Հարությունը փաստում է աստվածային սիրո և մահվան դեմ հաղթանակն, ապա Քրիստոսի Խաչը վկայում է Աստծո հավիտենական ներկայությունը մեր կյանքում: Ամեն անգամ մեր հայացքը խաչին ուղղելով՝ տենում ենք Տիրոջ ողորմությունն ու սերը, որ բաշխվում է ամենքիս: Այն լուսավոր Խաչը, որը 351թ. հույս ներշնչեց հազարավոր մարդկանց, այսօր էլ փաստում է, որ Աստված մեզ հետ է: