կարևոր
2133 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-09 23:37

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա։

Երևանում մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Գիշերը կդիտվի +9, ցերեկը՝ +13, երեկոյան՝ +10 աստիճան տաքություն։