կարևոր
1906 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 22:21

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը: Այս մասին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետությունում երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ ազդարարվեց մեր երկրի զարգացման նոր փուլ, որտեղ առաջին տեղում պետք է լինեին մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, արժևորվեր խոսքի ազատությունը և դատապարտվեր բռնությունն ու ատելության խոսքը՝ դրա դրսևորման բոլոր ձևերով: Դրա հավաստիքն է հանդիսանում նաև ՀՀ կառավարության որդեգրած ու նրա կողմից ընդունված Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված 2020-2022 թվականների ռազմավարությունը: 

Կոալիցիան վստահ է, որ բռնության ու ատելության կոչերն է՛լ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, երբ դրսևորվում են դրանց կանխարգելման համար գործուղված պաշտոնատար անձանց կողմից, տվյալ պարագայում՝ ԱԺ պատգամավորների կողմից:  

Կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից ԱԺ գործուղված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է հանդուրժեն առողջ քննադատությունն ու առկա հարցերն ու խնդիրները լուծեն բացառապես կառուցողական երկխոսության և փոխզիջումների համատեքստում։

Կոալիցիան կոչ է անում.

ՀՀ Ազգային ժողովին՝ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ քննելու մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպում ներգրավված բոլոր պատգամավորների կողմից դրսևորած վարքն ու նրանց կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստերը, և տեղի ունեցածին տալ օբյեկտիվ գնահատական»։