կարևոր
2172 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-09 21:49

«Facebook» սոցիալական կայքի օգտատերը կալանավորվել է՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

«Facebook» սոցիալական կայքի օգտատերը կալանավորվել է՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձի հետ կապված նոր տեղեկատվություն է տարածել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս կալանավորվել է: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) հատկանիշներով:

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել, բերման էր ենթարկվել և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել։