Մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ 19:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վահե Բոյախչյանի BMW X6 և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Համբարձում Հայրապետյանի վարած BMW X6 մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: