12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Անհայտ անձինք իրավապահ մարմիններին հայտնել են պայթուցիկ սարքի մասին, որն իբր տեղադրված է Մոսկվայի հիվանդանոցի տարածքում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմնի աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ որոշել են հիվանդանոցում տարհանում չի իրականացվի, և ստուգումներ կանցկացնեն։
Ավելի ուշ նույն աղբյուրը տեղեկացրել է, որ պայթուցիկի սպառնալիքի մասին տեղեկությունը կեղծ է եղել:
Մոսկվայի Կոմունարկա շրջանի հիվանդանոցն առաջին հաստատություններից է Ռուսաստանում, որն սկսել է ընդունել և օգնություն ցույց տալ «COVID-19»-ով հիվանդներին: