կարևոր
1966 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-09 21:04

Գեղամ Կադիմյանն ակումբի կազմում դարձել է դուբլի հեղինակ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեման»-իֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը հերթական անգամ գոլի հեղինակ է դարձել ակումբի կազմում:

Կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում միակ եվրոպական առաջնությունը, որը չի ընդհատվել` Բելառուսի առաջնությունն է: 7-րդ տուրում «Նեման»-ը մրցեց «Ռուխ Բրեստ»-ի ու զիջեց 2:4 հաշվով: «Նեման»-ի կազմում երկու գնդակ խփել է հենց Գեղամ Կադիմյանը:

Այս տուրից հետո «Նեման»-ն մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է 16 թիմերի պայքարում: