17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում դուրս չեկավ եզրափակիչ:
Մրցաշարրի վերջին տուրերում Եվրոպայի թիմը մրցեց ԱՄՆ-ի և աշխարհի թիմի հետ: Արոնյանը 9-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետ, իսկ 10-րդ տուրում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջանին:
Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղը: Եզրափակիչում կմրցեն ԱՄՆ-ի ևՉինաստանի հավաքականները:
ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմումհանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագիկարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցումեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այն կեզրափակվի մարտի 10-ին: