23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Տեսահոլովակը խորհրդանշում է հաղթական սերունդների շարունակականությունը։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է հայկական 6 ազգային դիվիզիա։
Վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանից հանդիսավորությամբ դուրս են բերում դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ովքեր այնուհետև ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները, րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ այդպիսով խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևությունը։