կարևոր
1618 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 20:21

Կորոնավիրուսի 143 նոր դեպք և 3 մահ է գրանցվել Ադրբեջանում

Կորոնավիրուսի 143 նոր դեպք և 3 մահ է գրանցվել Ադրբեջանում

Ադրբեջանում COVID-19 է հայտնաբերվել եւս 143 մարդու մոտ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

Նշվում է, որ շաբաթ օրը COVID-19 կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել եւս 143 մարդու մոտ, երեք մարդ մահացել է, ապաքինվել՝ 44 -ը։ Ներկայում բուժում է անցնում 771 մարդ, որոնցից 29-ի վիճակը գնահատվում է ծանր, 41-ի վիճակը՝ միջին ծանրության։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում COVID-19-ը հայտնաբերվել է 2422 մարդու մոտ, 1620-ը՝ բուժվել, 31-ը՝ մահացել։