կարևոր
1992 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-09 19:47

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 9-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց  աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ:

Պարտիայի սկզբում առավելություն ուներ մեր շախմատիստը, բայց հետո այն անցավ մրցակցին: Ընթացքում պարզվեց, որ Լևոն Արոնյանին նվազագույնը անհրաժեշտ է վաստակել կես միավոր, որպեսզի նրա թիմը՝ Եվրոպայի հավաքականը, հաղթանակ տանի ընդհանուր մրցամարտում: Արոնյանը կարողացավ 77-րդ քայլին ոչ-ոքի ավարտել պարտիան:

Այդպիսով, Եվրոպայի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով, վաստակեց 12 միավոր և բարձրացավ 2-րդ տեղը: Եզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանին ու նրա թիմակիցներին հարկավոր է վերջին տուրում հաղթել աշխարհի հավաքական թիմին, կամ հուսալ, որ Չինաստանը պարտության կմատնի ԱՄՆ-ին: