24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիա գործակալությանը պատմել է լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս՝ Գեւորգ Վարդանյանի եւ նրա տիկնոջ, Գոհար Վարդանյանի մասին, անդրադարձել նրանց հետ իր վաղեմի բարեկամությանը, հանդիպումներից ու զրույցներից ստացած տպավորություններին: «Ես բախտ եմ ունեցել անձնապես ճանաչելու Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններին, մենք բարեկամներ ենք»,- ասել է Հանրապետության նախագահը:
Սարգսյանն ասել է, որ մայրն ու Գոհարը երկար տարիների ընկերուհիներ էին: Նրանց ընկերությունը սկսվել էր դեռեւս Թեհրանից։ Նախագահականը հրապարկել է նաեւ Վարդանյաների մասին պատմող մի ռեպորտաժ։