29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ եւ կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:
Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: