կարևոր
2157 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-09 16:16

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների հետ ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»,-գրել է Թորոսյանը։