28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հաղթանակի և խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները:
Նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, որ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ջանքերով: Նախագահն ասել է, որ Հայրենական պատերազմի վետերանները հայրենասիրության կենդանի դասագիրք են այսօրվա և վաղվա սերունդների համար:
Հանրապետության նախագահը մարտի 18-ին ևս հեռախոսազրույց էր ունեցել Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան 100-ամյակը: