889 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-09 15:40

Արարատ Միրզոյանը մասնակցել է Արցախում մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին

Արարատ Միրզոյանը մասնակցել է Արցախում մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է մայիսի 9-ին Ստեփանակերտում և Շուշիում մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին։

ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ։

Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ եւ կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:

Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները: