կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 15:07

Օրը խորհրդանշում է միություն և խաղաղություն, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով։

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Շնորհավորում եմ բոլոր ժողովուրդներին Հաղթանակի եւ խաղաղության 75-րդ տարեդարձի առթիվ: Այսօր փառավոր օր է՝ ողջունելու բոլոր հերոսներին, որոնց պայքարեցին նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար։

Օրը նշանավորում է միությունը և խաղաղությունը, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում»: