կարևոր
1390 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 13:54

ՌԴ նախագահը հետևել է Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին

ՌԴ նախագահը հետևել է Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին

 Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է Մոսկվայի Սոբորնայա հրապարակում անցկացվող նախագահական գնդի շքերթին։ Այս մասին հայտնել է «Russia today»-ը։

Ռուսաստանի ղեկավարը հանդես է եկել ուղերձով։

«Ռուսական բանակը և ռազմածովային ուժերը հավատարիմ են այս ավանդույթներին: Այսօրվա հայրենիքի պաշտպանները դա ապացուցեցին միջազգային ահաբեկչության դեմ մղվող մարտերում՝ լուծելով մեր երկրի անվտանգությունն ապահովելու ամենաբարդ խնդիրները: Մենք հիշում ենք պատերազմի դասերը»,- ասել է Պուտինը։

Մինչ այդ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ էր խոնարհել Անմար կրակի մոտ:

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մայիսի 9-ին Պուտինը կմիանա «Անմահ գունդ» նախաձեռնությանը, որն այս տարի կանցկացվի առցանց: