Ռուսաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 10 817 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Վարակման նոր դեպքեր չեն գրանցվել Ռուսաստանի 85 շրջաններից միայն մեկում։ Նշվում է նաև, որ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող մարդկանց ավելի քան 40 տոկոսը չունի հիվանդության կլինիկական դրսևորումներ:
Ռուսաստանում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 198 676-ի։ Գրանցվել է մահվան 1800 դեպք, ապաքինվել է 31 հազար մարդ։