08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ առանց Ադրբեջանից նավթ և նավթամթերք մատակարարելու: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ադրբեջանը Կարմիր բանակի համար մատակարարել է նավթի 70%-ը, վառելիքի 80%-ը և քսայուղերի 90%-ը, առանց դրա պատերազմում հաղթանակն անհնար կլիներ»,- ասել է Ալիևը «Ազգային պաշտպանություն» («Национальная оборона») ամսագրին:
Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ադրբեջանի ավելի քան 600 հազար ներկայացուցիչ, նրանցից 300 հազարը զոհվել է:
«Մենք ոգեկոչում ենք պատմության այս օրը, խորապես հարգում ենք մարտի դաշտում և թիկունքում հաղթանակի գործում ներդրում ունեցած անձանց հիշատակը, հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմից աշխարհը փրկած սպաների և զինվորների սխրանքներին»,- ասել Է Ալիևը: