կարևոր
855 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-09 10:14

Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր. Շուշան Ստեփանյան

Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։

Բանակ, որն այսօր հզոր ուժ է, որն ամեն օր ապացուցում է՝ հակառակորդի ռազմատենչ հոխորտանքները ոչինչ չարժեն։

Քո լինելու մեր տոնը շնորհավոր»,-գրել է նա:

Ավելի վաղ նա նշել է, որ իր ընտանիքի 5 անդամները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։