կարևոր
1441 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 09:47

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը և միավորվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը և միավորվել

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հիշեցրել է, որ հենց երկրների միասնությունը հանգեցրեց Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման։ Ուղերձը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Նա կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այլ ծանր հանցագործությունների մասին։ Նա կազմակերպության գլխավոր հանձնարարությունն է համարում ապագա սերունդներին պատերազմի սարսափներից ազատելը։

Գուտերեշը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը և միավոր ջանքերը՝ ուղղված կորոնավիրուսային պանդեմիայի հաղթահարմանը, ինչպես նաև բոլորի համար անվտանգ և արժանապատիվ ապագայի կառուցմանը։