կարևոր
1469 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 09:11

Մայիսի 9-ն արդեն 28 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար

Մայիսի 9-ն արդեն 28 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար

Մայիսի 9-ն արդեն 28 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար:

Անցյալ դարի 1945թ.-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվել է 1992 թվայանին  Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

Հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում` մոտեցնելով հաղթանակը: Պատերազմին մասնակցել է  600 000 հազար հայ եւ տվել է 4 մարշալ:

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները լիովին ազատագրելով  բեդաքաղաք Շուշի Արցախյան շարժումը թեւակոխեցին որակական նոր փուլ՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձնելով ավելի քան իրական: Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը: