29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային, ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է, որ նրանք ստիպված կլինեն տանից աշխատել մինչև հոկտեմբեր և, հնարավոր է, նույնիսկ մինչև տարեվերջ, հաղորդում է Ведомости-ն՝ հղում տալով Bloomberg-ին:
Google-ի ներկայացուցիչը հաստատել է, որ աշխատակիցների մեծամասնությունը հարկադրված կլինի տանից աշխատել ընդհուպ 2021-ը:
Նրանք, որոնց համար պարտադիր է աշխատավայրում գտնվելը, կկարողանան աշխատանքի գնալ հունիս-հուլիս ամիսներին:
Facebook-ը, ավելի վազ, նույնպես իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ նրանք կարող են մինչև տարվա վերջ հեռավար կերպով աշխատել: Ընկերությունը չի ծրագրում գրասենյակները բաց անել հուլիսի 6-ից շուտ: